Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չնայած նիստը տապալվեց՝ Արամ Վարդևանյանն ընթերցեց իրենց հայտարարությունը (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այնուամենայնիվ ներկայացրեց խորհրդարանական ընդդիմության համատեղ հայտարարությունը, որը  վերաբերում էր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այն կազմված էր յոթ կետերից, որոնցից յուրաքանչյուրը ՀՀ պետական շահերով մտահոգված քաղաքացու համար առանցքային է։

Առաջին կետում նշված էր, որ ՀՀ-ն աջակցելու է Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացամանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ-ի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Իսկ երկրորդ կետով պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և ԱՀ-ի միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

Երրորդ կետով ՀՀ-ը ԱՀ անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։