Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk (3)
A A
Սպորտ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մարզումային նոր համակարգ կներդնի

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայում կայացել է Լեռնադահուկային սպորտի և Սնոուբորդի Կոմիտեների հերթական նիստը։ Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը մայիսի 25-26-ը Իտալիայի Միլան քաղաքում մասնակցել է դահուկային սպորտի և սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի Կոնգրեսին, հանդես է եկել հաշվետվությամբ։

Նիստում քննարկվել է ֆեդերացիայի նոր նախաձեռնությունը․ բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերում ներդնել նախապատրաստական շրջանի մարզումային նոր համակարգ։ Գագիկ Սարգսյանն ու լեռնադահուկային սպորտի Կոմիտեի նախագահ Արսեն Ներսիսյանը ներկայացրել են նոր համակարգի սկզբունքները, ձևաչափը և իրագործման մեխանիզմները, որոնց արդյունքները ստուգվելու են որոշակի պարբերականությամբ անցկացվող ուսումնամարզական հավաքների ընթացքում՝ թեստային եղանակով։

Արսեն Ներսիսյանը նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացրել նաև տեստային համակարգում ընդգրկված նորմատիվային վարժությունները։ Որոշում է կայացվել հուլիսի առաջին տասնօրյակում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնել հենց նոր ձևաչափով։

Նիստում հաստատվել են նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի տարբեր տարիքային հավաքականների ընդլայնված կազմերը։