Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանի քաղաքապետն իր և Հայկ Մարությանի հարաբերությունների մասին (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու ցանկություն չունի։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ նման առաջարկ իշխող ուժի կողմից չի  ստացել։

Հարցին՝ ինչ է անելու ինքը, երբ ՔՊ-ն հայտարարել է, որ իրենց  քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու, Հրաչյա Սարգսյանը լակոնիկ պատասխան տվեց՝ ժամանակը կգա՝ կիմանաք, ապա հավելեց՝ մեկ տարուց ավելի ժամանակ կա։

Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապ չունի, չեն շփվել։

Մանրամասները՝ տեսանյութում։