Բացել լրահոսը Փակել լրահոսը
51cd44f9f74ff9c3c2cd64d439cd7d7d
A A
Հասարակություն

Ողբերգություն Գեղարքունիքում․ Ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից 11-ամյա տղան տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա  է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախանական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ  Մոսիկյանի գլխավորությամբ, տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: