Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: