Բացել լրահոսը Փակել լրահոսը
6-1
A A
Տնտեսություն

ԿԲ խորհրդի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան: Այս որոշման համար հիմք են հանդիսացել Ընկերության կողմից թույլ տրված՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:

Նշենք, որ Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. թիվ 827Ա որոշմամբ: