Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Հասարակություն

Առաջարկում են քանդել Ամրակիցի Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին (տեսանյութ)

Լոռու մարզի Ամրակից գյուղը 2017 թվականից Գյուլագարակ խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղն այսօր առավել լայն հանրությանը հայտնի է Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցիով, որը տեսնելու համար նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Ամրակից։

Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին կառուցվել է 1846 թվականին (այլ տվյալներով՝ 1879-ին)։ Ներկա տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո: Խաչի հատակագծով եկեղեցին համարվում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղության նմուշ: Կառույցը քարաշեն է, իսկ տանիքը փայտից է՝ մետաղապատ: Եկեղեցին զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժից, բայց չի խոնարհվել:

Վթարային վիճակում գտնվող կառույցը, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան, փակ է, չի գործում։

Եկեղեցու հիմնանորոգման վերաբերյալ Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանն օրեր առաջ ուշագրավ տեղեկություն հայտնեց․ բարերարներ են եկել՝ եկեղեցին քանդելու և նույն տեղում նույն նախագծով նոր եկեղեցի կառուցելու առաջարկով։

Տեսանյութը՝ Ankyun gumarats 3