Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ատելության և բևեռացված խոսքի դեմ աշխատանք կա անելու․ ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այսօր խորհրդարանում ներկայացնելով աշխատանքային առաջնահերթությունները՝ նշեց, որ այս երեք ամիսների ընթացքում դրանք բյուրեղացել են և որպես կարևորագույն առաջնահերթություն նշեց՝ 44-օրյա պատերազմից հետո հումանիտար խնդիրների հաղթահարումը և պաշտպանի մանդատի շրջանակներում աջակցման ուղղությունն է։

Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը կարևորեց գերիների, այլ պահվող անձանց և անհետ կորածների վերադարձին միտված աշխատանքները և այս մարդկանց ընտանիքներին բազմասպեկտոր աջակցությունը։

Այս տրամաբանության մեջ ՄԻՊ-ը կարևորում է  սահմանամերձ և գյուղական համայնքներ իրենց այցելությունները, որոնց ընթացքում վերհանվում և կառավարությանն են ներկայացնում մի շարք խնդիրներ։

Երկրորդ կարևոր ուղղությունը, որ առաջնահերթությունների մեջ է մտնում՝ ատելության և բևեռացված խոսքի դեմ աշխատանքն է։

ՄԻՊ-ի խոսքով՝ այս առնչությամբ բազմակողմանի ուսումնասիրություն են իրականացրել ինչը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանք կա անելու և նշեց, որ արդեն պետք է կոնկերտանանք ինչ-որ բան անելու առումով, որովհետև միայն խոսքով ասելը քիչ է և այստեղ միջոցների կարիք կա։

Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ այս առումով պատրաստակամ է քննարկումներին և նշեց, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ  և փորձում են գտնել այն համատեղ գործողությունները, որով կարող են հաղթահարել  այս խնդիրը։

Մնարամասները՝ տեսանյութում։