Փաստաբանը դատարանում հաղթեց պատգամավորին
Աջակցիր «Ա1+»-ին
Դատարանը որոշում է հրապարակել փաստաբան Լուսինե Հակոբյանն ընդդեմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի գործով։
Լուսինե Հակոբյանը ներկայացրել է որոշման եզրափակիչ մասը․
«Եվ այսպես ընդդեմ Գեղամ Մանուկյանի` իմ գործով դատարանը վճռեց`
1.1. Գեղամ Ազատի Մանուկյանին պարտավորեցնել «Հերքում» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել «Գեղամ Մանուկյան» օգտատիրոջ անունով Facebook սոցիալական ցանցից 21.10.2020 թվականին հրապարակած՝ «ընտանեկան բյուջեն էլ արդեն երկու տարուց ավել Մարտի 1-ի հաշվին համալրող սույն տիկինը...» զրպարտություն համարվող և Լուսինե Տարիելի Հակոբյանին վերաբերող փաստացի տվյալը:
1.2. Հերքումը հրապարակել Գեղամ Ազատի Մանուկյանի ֆեյսբուքյան էջում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի «Գեղամ Մանուկյան» օգտատիրոջ անունով Facebook.com սոցիալական ցանցում 21.10.2020 թվականին կատարված հրապարակմանը:
- Գեղամ Ազատի Մանուկյանից հօգուտ Լուսինե Տարիելի Հակոբյանի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»: