A
A
50-100 միլիոնանոց երկրները չեն կարողանում այդքան մեդալներ նվաճել․ Արթուր Աբրահամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գոհ է Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկների ելույթներից։
«Մենք երեք միլիոն ենք, բայց տվեցինք մեկ ոսկի երկու արծաթ։ Դա շատ մեծ բան է։ 50-100 միլիոնանոց երկրները չեն կարողանում այդքան մեդալներ նվաճել։ Իհարկե, լավ կլիներ ութ կամ տաս ոսկի նվաճեինք, բայց պետք է պայքարել, քննարկել սխալները մարզիչների հետ, հետագայում շտկել այդ սխալները և հաղթել» - «Ա1+»-ին տված հարցազրույցի ժամանակ ասեց անվանի բռնցքամարտիկը։
Արթուր Աբրահամը գոհ է նաև առաջնության կազմակերպումից և կարծում է, որ Երևանում կարելի է անցկացնել նաև աշխարհի առաջնություն։