Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19 (1)
A A
Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Վրաստան

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը շարունակում է մարզական հավաքը, որը կավարտի հունիսի 5-ին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  

Մեր թիմը կմեկնի Վրաստան, որտեղ հունիսի 6-ին և 8-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնեն այդ երկրի Մ-19 հավաքականի հետ։

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 22 ֆուտբոլիստ, այդ թվում երկուական դարպասապահ և հարձակվող։

Դարպասապահներ՝ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ, Հայկ Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»։

Պաշտպաններ՝ Անտոնի Թումանյան - «Ստրասբուրգ» (Ֆրանսիա), Արման Մարկոսյան - «Ֆիորենտինա» (Իտալիա), Սերգեյ Մուրադյան - «Զենիթ» (Ռուսաստան), Պողոս Կրմզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), Մհեր Քանքանյան – ԲԿՄԱ, Հայկ Սիմոնյան - «Արարատ-Արմենիա», Դանիել Զախարյան - «Փյունիկ», Արա Ջոլաքյան - «Ուրարտու»։

Կիսապաշտպաններ՝ Գաբրիել Պապյան - «Կոլդինգ» (Դանիա), Կարեն Դավթյան - «Ուրարտու», Համլետ Սարգսյան - «Ուրարտու», Հայկ Թաթոսյան - «Փյունիկ», Լևոն Պետրոսյան - «Փյունիկ», Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ, Արամայիս Խաչատրյան – ԲԿՄԱ, Վրեժ Մկրտչյան - «Արարատ-Արմենիա», Նարեկ Հովհաննիսյան – Ակադեմիա, Հովհաննես Հարթենյան - «Շիրակ»։

Հարձակվողներ՝ Ալեքսանդր Մկրտչյան - «Կուբան» (Ռուսաստան), Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»։