Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring 687231
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը էլի է բարձրանալու

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և հունիսի 2-5-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր և հունիսի 2-6-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։