Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rafaela
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով կզբաղվի Ռաֆաելա Պիմենտան

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով կզբաղվի Ռաֆայելա Պիմենտան: Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport թերթը:

Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի մահից հետո նրա գործերով սկսել է զբաղվել հենց Ռաֆայելա Պիմենտան, որը եղել է հանրահայտ գործակալի օգնականը:

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագո Պինտուն երեկ Ռեջիո Էմիլիայում հանդիպել է Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նրանք այդպես էլ չեն խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: Բանն այն է, որ հռոմեական ակումբն արդեն հայտնել է, որ չի պատրաստվում նոր առաջարկությունով դիմել հայ ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ի: Դա նշանակում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցչի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլիստը պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, որքան անցնում են օրերը, այնքան իրական է դառնում հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը Միլանի «Ինտեր», որն ոչ միայն ֆինանսապես ավելի լավ պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին (տարեկան նվազագույնը 3,2 մլն եվրո աշխատավարձ, չհաշված պարգևավճարները), այլև մարզական առումով ավելի գայթակղիչ ակումբ է, քանի որ հանդես է գալու չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթայանը «Ռոմայի» կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր: Այդպիսով, հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում նվաճել է 21-րդ թիմային մրցանակը: