Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն

Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։

Հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։ Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները։