A
A
Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Ժամանակավոր փառատոն»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 2-ից-5-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Ժամանակավոր փառատոն»:
«Այն ժամանակակից թատերական և փերֆորմանս արվեստի իրադարձություն է, որը միավորում է հայաստանյան անկախ թատրոններին և Հայաստան տեղափոխված հեղինակներին։
Փառատոնի շրջանակներում կներկայացվեն թատերական ներկայացումներ և փերֆորմանսներ՝ ինչպես հայ, այնպես էլ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից ժամանած հեղինակների կողմից։
Կատարողական-թատերական ծրագրից բացի, փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև հանրային քննարկումներ և զրույցներ։
Միջոցառումները տեղի կունենան Երևանի տարբեր մշակութային hարթակներում՝ Փոքր թատրոնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Babylon թատրոնում և բացոթյա հարթակներում։
Մանրամասները այս հղումով
Փառատոնը կազմակերպում է «Քրոնոտոպ» ժամանակավոր միությունը՝ Փոքր թատրոնի հետ համատեղ։ Աջակիցներն են HIGH FEST փառատոնը և Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)»,- ասված է հաղորդագրությունում։