Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրեցիները դիմավորեցին Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին (տեսանյութ)

Գյումրեցի 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը փրկեց մեր երկրի պատիվը՝ վերջապես ոսկե մեդալ պարգեւելով Հայաստան երկրին: Մինչ այդ մեր լեգենդար բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսն էր նվաճել Խարկովում, ապա՝ Մինսկում:

Եվ ահա օլիմպիական խաղերի բրոնզե եւ աշխարհի առաջնության եռակի մրցանակակիրը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1 ոսկե , 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Այս փաստը մեկ անգամ եւս հավաստում է, որ Գյումրին շարունակում է մնալ հանրապետության բռնցքամարտի կադրային դարբնոցը:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում