Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol kanajk
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի կանանց Եվրոպայի Մ-19 և Մ-17 առաջնություններին

Կայացել են կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնությունների վիճակահանությունները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B1 խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Վրաստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան Լյուքսեմբուրգում՝ հոկտեմբերի 4-ին, 7-ին և 10-ին։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B2 խմբում և կմրցի Ռումինիայի, Լատվիայի և Ալբանիայի ընտրանիների հետ։ Հյուրընկալող երկիրը Ալբանիան է։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին, 8-ին և 11-ին։