Բացել լրահոսը Փակել լրահոսը
853847
A A
Քաղաքականություն

Թուրքիան չեղարկել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չեղարկել և հետաձգել է Սև ծովում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք գործընթացի շրջանակներում ենք (նկատի ունի Ուկրաինայի հարցով.- խմբ.), միջնորդական դեր ենք ստանձնել։ Եվ բոլորը խրախուսում են այս դերը։ Իսկ Թուրքիան կկարողանա՞ այս դերը կատարել, եթե ներքաշվի պատժամիջոցների մեջ (նկատի ունի ՌԴ դեմ պատժամիջոցները.- խմբ.): Յուրաքանչյուր այց օգուտ է քաղում մեր դերից, և  շատերը տեսնում են Եվրոպայի երկրների կողմից ղեկավարվող պատժամիջոցներին չմիանալու մեր քաղաքականության օգուտը։ Մենք մտցրեցինք Մոնտրոյի կոնվենցիան, բայց ստիպված ենք  օդային տարածքը  բաց թողնել։ Անգամ Կոնվենցիայից դուրս՝ մենք Ռուսաստանին հարցնում ենք նավերի մասին, եղել են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք նախապես պլանավորել ենք։ Մենք դրանք չեղարկել և հետաձգել ենք։ Այսինքն՝ մենք կարեւոր դեր ենք կատարում»,- ասել է Չավուշօղլուն: