Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել, հասարակական կարգի խախտման դեպքում համաչափ ուժ է կիրառվում (տեսանյութ)

Նշեմ, որ որևէ արտառոց բան չի եղել և որ դուք ասում եք՝ դա աննախադեպ է՝ ոչ դա այդպես չէ։ Այսպես արձագանքեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ շրջանառվող այն խոսակցություններին, թե ոստիկանական համակարգում աննախադեպ պարգևավճարներ են բաժանվել։

«Դեռ 2014 թվականից սկսած Կառավարության որոշումով ոստիկանության ծառայողները օրենքի սահմանված կարգով պարգևատրում են ստանում։ Տարիներ են եղել նույնիսկ 3 անգամ՝ մեկ դրույքաչափով»,-պարզաբանում է փոխոստիկանապետը և իր ասածներն ապացուցելու համար օրինակ է բերում 2018 թվականի դեպքը, երբ ոստիկանության աշխատակիցները «3 անգամ պարգևավճար են ստացել՝ երկու անգամ ապրիլ ամսին, մեկ անգամ էլ թավշյա հեղափոխությունից հետո»։

Փոխոստիկանապետն ասում է, որ նման պարգևատրումներ եղել են ոչ միայն 2018, այլև 2019, 2020 և 2021 թվականներին և նշում, որ դա գործընթաց է, որն իրականացվում է ոստիկանությունում՝ օրենքին համապատասխան։

Հարցին՝ ինչո՞ւ են այդքան մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացնում Երևանում նաև մարզերից փոխոստիկանապետն ասաց, որ դա աշխատանքային պրոցես է՝ գնում է ուժեղացված ռեժիմով աշխատանք ոստիկանության ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու համար։

«Քանի որ տեղի են ունենում ցույցեր, բազմամարդ հավաքներ և հասարակական կարգն ապահովելու համար կարող են մարզերից գործուղվել Երևան»,-պարզաբանեց Վարդան Մովսիսյանը։

Անդրադառնալով ոստիկանության կողից անհամաչափ, բիրտ ուժի կիրառման դեպքերին փոխոստիկանապետն ասաց, որ նման դեպքերի՝ 50 դեպքի մասով,  քննություն է իրականացվում և 10-ը քրեական գործ է հարուցվում։

Մանրամասները՝ տեսանյութում։