Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Հասարակություն

Մետրոպոլիտենի մուտքը հունիսի 1-ին բոլոր փոքրիկների համար անվճար կլինի

Հունիսի 1-ին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկներն այդ օրը մետրոպոլիտեն մուտք գործելու համար գումար չեն վճարի: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության Հրապարակ» կայարան: