Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին-ալիև
A A
Քաղաքականություն

Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հայտնում է «Րիա Նովոստին»։

 «Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։