Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե նախարարնեը պետական շենքերում մեզ չեն ընդունում, կարող ենք գնալ իրենց տներ, Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության անդամները խուսափում են հանդիպել ԱԺ պատգամավորների հետ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այն բանից հետո, երբ մի քանի նախարարներ հրաժարվեցին հանդիպել ընդդիմադիր պատգամավորներին՝ պատճառաբանելով՝ տեղում չեն։

«Պարզապես փախչում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում են ոստիկանական շղթաների հետևում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և դիմելով նախարարներին՝ հարցրեց ինչքա՞ն պետք է փախնեք, ինչքա՞ն պետք է շթերի հետևում թաքնվեք․ «Հարամ ըլնի էն աթոռը, որ դուք եք զբաղեցնում»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչն ասաց, եթե նախարարներն իրենց աշխատավայրերում չեն ընդունում պատգամավորներին, ապա իրենք կարող են գնալ նրանց տները։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը տևական ժամանակ է՝ փողոց է դուրս եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տարբեր անհնազանդության ակցիաներով փողոց դուրս եկածները փորձում են հասնել իրենց նպատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։