Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Արցախի գոյությունը տարածաշրջանային հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է․ Դավիթ Բաբայան

Արցախը, նրա գոյությունը, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։ Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։

Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. Աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նա: