Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 30.05.
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 3 մասնակից ունի եզրափակիչում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչ մարտերը:

Հայաստանից հանդես կգան երեք հոգի: Առաջինն ոսկե մեդալի համար կպայքարի 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը կմրցի Բելգիայի ներկայացուցիչ Վասիլի Ուստուրովի հետ:

Հետո հանդես կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ում մրցակիցը ֆրանսիացի Լունես Համրուին է: Վերջինը ռինգ կմտնի 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որն ուժերը կչափի վրացի Գեորգի Կուշնաշվիլու հետ:

Եզրափակիչ է մտել նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտուշ Գոմցյանը, որը 60 կգ քաշային կարգում կմրցի իսպանացի Խոսե Կիլեսի հետ:

Եզրափակիչ մրցամարտերը կմեկնարկեն ժամը 17:00-ին: