Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 30.05.
A A
Սպորտ

Լուկաս Սելարայանը չի օգնի ֆուտբոլի Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները: Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

Մեր թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի նոր խաղարկության խաղերին: Ահա մեր հավաքականի առաջիկա հանդիպումների ժամանակացույցը.

4 հունիսի, 17։00՝ Հայաստան – Իռլանդիա

8 հունիսի, 22։45՝ Շոտլանդիա – Հայաստան

11 հունիսի, 17։00՝ Ուկրաինա – Հայաստան

14 հունիսի, 20։00՝ Հայաստան – Շոտլանդիա