Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Կ4 (1)
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոս

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ  կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։

Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ էր։

Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։

Նույն օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թոմվասյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին