Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+narek 29.05.
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում ավարտվեցին կիսաեզրափակիչ փուլի մարտերը:

Հայաստանի վերջին մասնակիցը` 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, չկարողացավ դիմակայել իսպանացի Էմանուել Ռեյեսի հարվածներին և պարտություն կրեց 0:5 հաշվով: Նա Հայաստանի հավաքականի համար նվաճեց բրոնզե մեդալ:

Մեր երեք բռնցքամարտիկները` Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլի արգելըք և կպայքարեն ոսկե մեդալների համար: Եզրափակիչ մրցամարտերը կկայանան վաղը` մայիսի 30-ին: