Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 29.05.
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Sharjah Masters-ում

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարը, որին մասնակցեցին 31 երկրների 80 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 61 գրոսմայստեր:

Հայաստանի 9 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, որը վերջին տուրում հաղթեց թուրք Էմրե Չանին, վաստակեց 6,5 միավոր և հնդիկ Աբհիջեթ Գուպտայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա ի վերջո գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ 7 միավոր վաստակած ուզբեկ գրոսմայստեր Նադիրբեկ Աբդուսատարովը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ԱՄԷ-ի շախմատիստ Սալեհ Սալեմից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը ընթացիկ տուրում պարտության մատնեց վրացի Միխեիլ Մչեդլիշվիլուն, վաստակեց 6 միավոր և գրավեց 10-րդ տեղը: Շանթ Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Մեր այս երեք շախմատիստները կստանան դրամական պարգևներ: