Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bachkov 1
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Բազեյանն ու Բաչկովը նույնպես եզրափակիչ ուղեգիր նվաճեցին

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլում գերազանց հանդես եկան մեր մյուս երկու մարզիկները:

 

57 կգ քաշային Արթուր Բազեյանը լարված պայքարում հաղթեց Բուլղարիան ներկայացնող կուբացի բռնցքամարտիկ Խավիեր Իբանիես Դիասին` 3:2: 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը բացահայտ առավելությամբ հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին:

 

Այդպիսով, Հայաստանի երեք մարզիկներ արդեն մտել են եզրափակիչ և կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Այսօր իր մենամարտը պետք է անցկացնի նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: