Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 29.05.
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մտավ եզրափակիչ

Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր կիսաեզրափակիչ փուլի մարտերի օրն է:

Հայաստանի չորս մասնակիցներից առաջինը ռինգ ելավ Ռաֆայել Հովհաննիսյանը: Մեր 86 կգ քաշային մարզիկը 5:0 հաշվով վստահ հաղթեց լեհ Թոմաշ Նիդվիեցկուն: Նա եզրափակիչում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Այսօր իրենց կիսաեզրափակիչ մարտերը կանցկացնեն նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Նարեկ Մանասյանը: