Բացել լրահոսը Փակել լրահոսը
282586267_5242425715815159_5856050521533281405_n
A A
Քաղաքականություն

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի մայիսի 27-30 Վիլյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին»։