Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-5px5uemptn
A A
Հասարակություն

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը (տեսանյութ)

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի,տխուր լուր․․․Մեզնից հեռացավ  «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։

Վարդանյանը 1989թ. հունվարից մայիսը բանտարկված է եղել «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺՄ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։ ԱԺՄ անդամ։

2000-2003 թթ. եղել է Պետական գույքի կառավարման նախարար։  2003-ին պարոն Վարդանյանը պաշտոնանկ արվեց նախարարի պաշտոնից եւ հեռացավ քաղաքականությունից:

Ստորեւ կարող եք դիտել Դավիթ Վարդանյանի հարցազրույցը «Ա1+»-ին 1998-ին