Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթել է թուրք մրցակցին՝ անցնելով կիսաեզրափակիչ

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիին և անցել կիսաեզրափակիչ փուլ:

Հայ բռնցքամարտիկը հաղթել է 4:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակչի մենամարտերն են․ հաղթած բռնցքամարտիկները կապահովվեն առնվազն բրոնզե մեդալներով: