Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chaloyan 27.05.
A A
Սպորտ

Չալոյանը պարտվեց, մրցավարը ենթարկվեց հարձակման (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտիկներ Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը չկարողացան հաղթահարել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ արգելքը և դուրս մնացին պայքարից։

80 կգ քաշային մեր մարզիկը միավորներով զիջեց խորվաթ Լուկա Պլանտիչին։ Մեր գերծանր քաշային բռնցքամարտիկն իսպանացի Այուբ Էլ Այսուի հետ մրցամարտի առաջին ռաունդում երկու անգամ հայտնվեց նոկդաունում, և ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը և տեխնիկական հաղթանակ շնորհեց մրցակցին։

Ցավոք, այդ որոշումը դժգոհությամբ ալիք առաջացրեց հայ երկրպագուների մոտ, որոնցից մի քանիսը շշեր նետեցին մրցավարի ուղղությամբ, ինչը ստվեր գցեց մինչ այդ նորմալ անցկացվող առաջնության վրա։

Նշենք, որ այսօր երեկոյան հերթափոխում հանդես կգան Հայաստանի ևս չորս մարզիկներ․

57 կգ` Արթուր Բազեյան – Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա)

67 կգ` Գուրգեն Մադոյան – Լաշա Գուրուլի (Վրաստան)

86 կգ ` Ռաֆայել Հովհաննիսյան – Վիկտոր Շելստրատ (Բելգիա)

92 կգ` Նարեկ Մանասյան – Վահան Նանիցանյան (Հունաստան)

Այդ մարտերը կսկսեն ժամը 18:00-ին: