A
A
Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը և Արթուր Հովհաննիսյանը պարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկներն անհաջող սկսեցին ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի տղամարդկանց առաջնության քառորդ եզրափակիչ փուլում։
Նախ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 0։5 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Սախիլ Ալահվերդովին, ապա 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նույնպիսի հաշվով տանուլ տվեց իսպանացի Մարտին Մոլինային: Այդպիսով, մեր մարզիկները մնացին առանց մեդալների։
Առավոտյան հերթափոխում մերոնք կանցկացնեն ևս երեք մրցամարտ։ Ահա դրանք․
63,5 կգ` Հովհաննես Բաչկով – Պետեր Նովակ (Չեխիա)
80 կգ` Համբարձում Հակոբյան – Լուկա Պլանտիչ (Խորվաթիա)
+92 կգ` Դավիթ Չալոյան – Այուբ Էլ Այսուի (Իսպանիա)