Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տարավ

Հայաստանի բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթահարեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին արգելքը և կշարունակի պայքարել մեդալների համար:

 

Այսօր կայացած 1/8 եզրափակիչ մրցամարտում մեր 92 կգ քաշային մարզիկը մենամարտեց սլովակ Դավիդ Միխալեկի հետ: Երկրորդ ռաունդում նա փայլուն հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով:

 

Նարեկ Մանասյանը դուրս է եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ բրոնզե մեդալից նրան բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ: