Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ճամբարային հավաքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ,  խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։