Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ կարող է հաղորդել: