Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (23)
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր առաջինը ռինգ կմտնի Հովհաննես Բաչկովը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

Այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի մրցամարտերը: Հայաստանից հանդես կգան չորս բռնցքամարտիկ: Առաջինը ռինգ կմտնի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ քաշային կարգ): Նրա անդրանիկ մրցակիցը անգլիացի Ջոզեֆ Թայերսն է:

Այնուհետև պայքարի մեջ կմտնի 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը կմենամարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Բենջամին Էրիկսոնի հետ: Առավոտյան հերթափոխի երրորդ մասնակիցը կլինի մեր ծանր քաշային Դավիթ Չալոյանը: Նրա առաջին ախոյանը բոսնիացի Յուրայ Սոլդոն է: Երեկոյան հերթափոխում հանդես կգա 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը կմրցի սլովակ Դավիդ Միխալեկի հետ:

 

Մարտերը սկսում են ժամը 14:00-ին և 18:00-ին: