Բացել լրահոսը Փակել լրահոսը
283391916_751835712474521_342400989128553219_n
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Ֆեյենոորդին». Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող դարձավ Հռոմի «Ռոման»:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետերա» մարզադաշտում կայացած եզրափակիչում իտալական ակումբը նվազագույն հաշվով պարտության մատնեց Ռոտերդամի «Ֆեյենոորդին»: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Նիկոլո Ձանիոլոն:

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն արդեն 16-րդ րոպեին զգացնել տվեց նախկինում ստացած վնասվածքը, և նա ստիպված լքեց խաղադաշտը: Այդպիսով, մեր ֆուտբոլիստը նվաճեց իր երկրորդ եվրոպական գավաթը: Մինչ այդ նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող:

Հենրիխ Մխիթարյանը պարգևատրմանը ներկայացավ Հայաստանի եռագույնով: