Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը (տեսանյութ)

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը:

Այս մասին տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից․

«9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու: Ընդամենը օրեր անց Լաուրան իմացել էր հղիության մասին և անմիջապես այցելել «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին:

Տղայի անունը Գոռ են դրել, փոքրիկը բավական մեծ է ծնվել՝ 4 կգ-ից ավելի»,- գրված է տեսանյութին կից մեկնաբանության մեջ: