Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ֆեյենոորդ». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի եզրափակիչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետերա» մարզադաշտում այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը: Իրար հետ կհանդիպեն Հռոմի «Ռոման» և Ռոտերդամի «Ֆեյենոորդը»:

Նիդեռլանդական ակումբը նախկինում արդեն երեք անգամ հաղթել է եվրոպական գավաթների եզրափակիչներում: 1970թ ռոտերդամցիները տիրել են չեմպիոնների գավաթին, իսկ 1974 և 2002 թթ հաղթել են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Իտալական ակումբը նախկինում երկու անգամ մտել է եզրափակիչ, և երկու դեպքում էլ պարտություն է կրել: 1984թ չեմպիոնների գավաթի եզրափակիչում «Ռոման» 11մ հարվածներով զիջել է անգլիական «Լիվերպուլին», իսկ 1991թ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ երկու խաղերում տանուլ է տվել Միլանի «Ինտերին»:

Ինչ վերաբերում է թիմերի մարզիչներին, ապա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախկինում երկուական անգամ տիրել է չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթներին, իսկ ահա «Ֆեյենոորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտն առաջին անգամ է նման շանս ստացել:

Թիմերը նախկինում հանդիպել են մեկ անգամ: 2014-15թթ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում իտալական ակումբը հաղթել էր 3:2 ընդհանուր հաշվով:

Կողմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» մեկնարկային կազմում: Նա հանդես կգա հենակետային կիսապաշտպանի գոտում: 

«Ռոմա» - «Ֆեյենոորֆ» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.