Բացել լրահոսը Փակել լրահոսը
Kopirkin
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին դեսպանությունը հայտարարել է Facebook-ի իր էջում։

«Սյունիքի մարզ աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որոնք զոհվել են 2020 թվականին Երասխի բնակավայրի մերձակայքում մարտական առաջադրանք կատարելիս»,- գրված է հայտարարության մեջ։

«Սյունիքի մարզի մայրաքաղաքի մուտքի մոտ Ս. Պ. Կոպիրկինին դիմավորել են Կապան քաղաքի վարչության ներկայացուցիչները, որոնք բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովմանը սահմանապահների մասնակցության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքը։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այդ հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։

 

Հիշեցնենք, որ երեկ, մայիսի 24-ին Սյունիքի մարզում էր ԱՄՆ դեսպանը։