A
A
Բռնցքամարտի ԵԱ․ Վախթանգ Հարությունյանը պարտվեց գերմանացի մրցակցին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ավարտեց ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Մեր 75 կգ քաշային մարզիկն այօր կայացած 1/8 եզրափակիչ մրցամարտում 0։5 հաշվով պարտություն կրեց Գերմանիան ներկայացնող Քևին Շումանից:
Այդպիսով, Հայաստանն իր թվով երրորդ մասնակիցը կորցրեց առաջնությունում։