Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։

Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում: Կարևորվել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեղման անհրաժեշտությունը: