Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spring (2)
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։ 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք այստեղ