Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (21)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հետապնդողների թվում են. Sharjah Masters

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող Sharjah Masters 2022 շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները հանդես են գալիս փոփոխակի հաջողություններով:

Կայացած չորս տուրից հետո մերոնցից լավագույն արդյունք ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր և այժմ բաժանում են 5-12-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանն իրենց անվան դիմաց գրանցել են 2,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը միանձյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտան, որը հաղթել է բոլոր մրցակիցներին և ունի 100 տոկոսանոց արդյունք:

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Մաքսիմ Չիգաևի, իսկ Մանուէլ Պետրոսյանը` ուզբեկ Ջավոխիր Սինդարովի հետ: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը կխաղան իրար հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Պավել Պոնկրատովին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 31 երկրների 80 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 61 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: