Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (23)
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. այսօր ունենք երեք մասնակից

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ մարտերը: Հայաստանից հանդես կգան երեք մարզիկ:

Մեր 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանի առաջին մրցակիցն է հունգարացի Ռոլանդ Վերեշը։

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն այսօր կանցկացնի իր երկրորդ մենամարտը: Նա ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Շուման Քեվին Բաքի հետ:

Մենամարտերը սկսում են ժամը 14:00-ին և 18:00-ին: