Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 24.05.
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և հռչակվեց Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին` 35-րդ տուրի առաջին խաղում «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Խաղն ավարտվեց փյունիկցիների նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 30-րդ րոպեին խփեց հենց «Արարատի» նախկին հարձակվող Սերժ Դեբլեն:

 

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 74 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, քանի որ եթե անգամ «Արարատ-Արմենիան» վերջին տուրի խաղից հետո միավորներով հավասարվի առաջատարին, միևնույն է, լրացուցիչ ցուցանիշներով կգրավի 2-րդ տեղը: Այդպիսով, «Փյունիկը» 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոճումը, որը հանրապետական ռեկորդ է: Խաղի հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չեմպիոնի փոխանցիկ գավաթը հանձնեց «Փյունիկի» ավագ Գևորգ Ղազարյանին:   

 

Առաջնությունում այժմ մնացել է պարզել երրորդ մրցանակակրին: Եթե «Ալաշկերտը» վաղը հաղթի ԲԿՄԱ-ին, ապա անհասանելի կդառնա հենց «Արարատի» համար և կզբաղեցնի 3-րդ տեղը: