Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Համբարձում Հակոբյանը հաղթեց առաջին մենամարտում. Բռնցքամարտի ԵԱ  (տեսանյութ)

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի հավաքականը տոնեց երկրորդ հաղթանակը: 

 

Այսօր մեր 80 կգ քաշային մարզիկ Համբարձում Հակոբյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և բացահայտ առավելությամբ հաղթանակ տոնեց՝ 5:0: 

 

Հանդիպումից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրեց իր սանի կամային բարձր որակները:

 

Հիշեցնենք, որ առաջնությունը հաղթանակով էր սկսել նաև մեր 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

 

Վաղը Հայաստանից հանդես կգան երկու բռնցքամարտիկ: